3 փետրվարի 2010 - 10:39 AMT
Global Finance ամսագիրը ՎՏԲ բանը լավագույնն է ճանաչել Ռուսաստանում


Ամենահեղինակավոր համաշխարհային պարբերական Global Finance ամսագիրը ՎՏԲ բանկը լավագույնն է ճանաչել Ռուսաստանում ,Best Emerging Market Banksե անվանակարգում: Այդ մասին ասվում է ՎՏԲ բանկի (Հայաստան) մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված հաղորդագրության մեջ:

Փորձագետների գնահատականն այդ անվանակարգում հիմնվում է երեք չափանիշների վրա` ակտիվների աճը, արդյունավետությունը, ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները, հաճախորդների սպասարկման որակը, նորարարական ծառայությունների առաջարկությունների քանակը եւ այլն:

2009 թ-ի գործունեության արդյունքներով ՎՏԲ-ն պարգեւատրվել է տարադրամի շուկայում եւ առեւտրային ֆինանսավորման արդյունավետ աշխատանքի համար:

2009 թ-ն ՎՏԲ բանկը ակտիվորեն աջակցել է ԱՊՀ երկրների հետ ՌԴ-ի երկկողմ առեւտրին:

Global Finance հրատարակվում է 1987 թ-ց, ունի ավելի քան 250 հազար ընթերցող 108 երկրներում: