8 հունվարի 2002 - 22:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ,ԻՐԱՆԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴՐՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարների գործադիր կոմիտեի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Երեւանում: Ամենայն հավանականությամբ, երեք դաշնակից պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կկայանա փետրվարին: Հիշեցնենեք, որ Երեւանի, Թեհրանի եւ Աթենքի կողմից 2000 թվականին ստեղծված, եռակի դաշինքը նախատեսում է համագործակցություն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական եւ նույնիսկ ռազմական ոլորտներում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: