2 փետրվարի 2010 - 13:54 AMT
Հայաստանը չի մասնակցի «Սեւ ծովի գագաթնաժողովին»


Փետրվարի 15-16-ը Փարիզում տեղի կունենա «Սեւ ծովի գագաթնաժողովը», որը նվիրված է բնապահպանական եւ զբոսաշրջության հարցերին: Այն կազմակերպվել է Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի կողմից (AEP), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաձայն աղբյուրի, խորհրդաժողովը նվիրված է սեւծովյան ավազանի երկրների բնապահպանական խնդիրներին եւ զբոսաշրջության հարցերին: Քննարկումներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Տարածքային իշխանությունների ասոցիացիայի նախարարի տեղակալ Էմին Երիցյանը, Հայաստանը չի մասնակցի այդ խորհրդաժողովին, քանի որ այն ունի տեղեկատվական բնույթ:

Եվրոպական տարածաշրջանների վեհաժողով (AEP)-ը եվրոպական միջպետական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985 թ-ն: 2008 թ-ի տվյալներով միավորել է ավելի քան 270 տարածաշրջան 33 երկրներից, եւ 16 միջտարածաշրջանային կազմակերպություն:

AEP-ի գործունեության նպատակն` Եվրոպայի բոլոր տարածաշրջանների միջեւ երկխոսության կազմակերպումն եւ զարգացումն է:

AEP-ի գլխավոր քարտուղարությունը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա): Կան բաժանմունքներ Բրյուսելում (Բելգիա) եւ Ալբա-Յուլիայում (Ռումինիա):