2 փետրվարի 2010 - 11:42 AMT
Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 38.4%


2009 թ-ն Հայաստանում կոնյակի արտադրությունը 2008 թ-ի համեմատ նվազել է 38.4%` կազմելով 9 մլն. 869 հազար լիտր

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, լիկյորի եւ օղու արտադրության ընդհանուր ծավալը 2009 թ-ն աճել է 7.7% եւ կազմել է 13 մլն 146 հազար լիտր, գինու արտադրանքը աճել է 30.8% եւ կազմել է 4 մլն. 372 հազար լիտր, գարեջրի արտադրանքի ծավալները աճել են 2.8%` կազմելով 10 մլն 825 հազար լիտր:

Ընդ որում, համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների շամպայն գինիների արտադրանքը նվազել է 1.7%, եւ կազմել է 456.4 հազար լիտր