30 հունվարի 2010 - 11:39 AMT
Հունվարի 30-ն տեղի կունենա հայ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի «Ես ճայ եմ» մոսկովյան առաջին ներկայացումը


Հունվարի 30-ն Արմեն Ջիգարխանյանի թատրոնում տեղի կունենա Հակոբ Ղազանչյանի «Ես ճայ եմ» մոսկովյան առաջին ներկայացումը: Ներկայացումը Չեխովի «Ճայ» պիեսի րիմեյկն է: Նախագիծը իրականացվել է ԱՊՀ անդամ երկրների միջպետական հումանիտար հիմնադրամի աջակցությամբ:

Ինքն Հակոբը ներկայացումը գնահատում է հետեւյալ կերպ. «Ներկայացումը դա մեր մտախոհություններն են այն մասին, թե ինչ է եղել Տրեպլեւի մահից հետո, դա պիեսի յուրօրինակ շարունակությունն է: Ծերացած Արկադինան դեռ ձգտում է ապացուցել այն, որ Ճայը նա է, եւ միայն նա` կյանքի եւ պիեսի հավերժ գլխավոր հերոսուհին»: