31 հունվարի 2010 - 17:35 AMT
Ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ Իրանի որոշումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջներին


Ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ Իրանի որոշումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջներին: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

"Ուրանի լրահարստացման մասին որոշումը հակսում է ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ի, այնպես էլ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի որոշումներն: Այն միայն կբորբոքի առկա մտահոգությունները եւ կխոչընդոտի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի արագ կարգավորմանը"-ասել է նա, հաղորդում է "ԻՏԱՐ-ՏԱՍՍ" գործակալությունը:

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:

Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:

2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: