13 փետրվարի 2010 - 17:37 AMT
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կհամագործակցի «Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի» հետ


Փետրվարի 10-ին Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի ընդունելության տանը կայացավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի եւ «ՀՑԿ պետական բաժնետիրական ընկերության» գլխավոր տնօրեն Իվան Մալախովի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը: Իվան Մալախովն իր խոսքում նշեց. «Ցուցահանդեսային կենտրոնի աշխատակազմը շարունակում է ակտիվ աշխատանքներ իրականացնել ՀՑԿ-ի տարածքում ԱՊՀ երկրների կոմերցիոն ցուցահանդեսային կենտրոնների ստեղծման ուղղությամբ»։

Օլեգ Եսայանն իր հերթին դեսպանության պատրաստակամությունը հայտնեց` նպաստելու Կենտրոնի հետ հետագա գործակցության արդյունավետությանը:

Դեսպան Եսայանն այցելեց «Հայաստան» տաղավարի մշտական գործող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 200 ձեռնարկությունների արտադրանք, զրուցել ցուցահանդեսային կենտրոնում արդեն երեք տարի գործող` Հայաստանի տուրիստական կենտրոնի աշխատակիցների հետ։