Փետրվարի 15-ին երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար <b>Արթուր Բաղդասարյանի</b> գլխավորած պատվիրակությունը:
Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լեվիտի, Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի, ազգային հետախուզության համակարգող Բեռնար Բաժոլեի, արտաքին անվտանգության գլխավոր տնօրենի, կառավարության դիվանագիտական խորհրդատու Առնո Գիյուայի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի եւ պաշտոնատար այլ անձանց հետ:
Նախատեսվում է այցելություն Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակւ: