Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ: Բակո Սահակյանը անդրադարձել է նաեւ Հայրենիք Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: