12 փետրվարի 2010 - 22:57 AMT
Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ասպիրանտուրա կբացվի


Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության <b>Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում</b> տեղի կունենա «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը: Ասպիրանտուրան նպատակ ունի պատրաստելու անվտանգության քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետներ, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր, ապահովելու ԱՌՀԻ-ի ասպիրանտների հետազոտությունների արդյունքների կիառումը ԱՌՀԻ-ի համադասմամբ իրականացվող միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում:

Բացման նիստին կմասնակցեն են ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարները, ԵՊՀ ռեկտորը եւ ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: