12 փետրվարի 2010 - 21:26 AMT
Հայաստանն ու Կորեան գոհ են երկկողմանի համագործակցությունից


Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար <b>Էդվարդ Նալբանդյանն</b> ընդունեց Կորեայի դեսպան <b>Լի Քյու-Հենին</b>`Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ:

Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հաջողություն մաղթելով դեսպանին` նախարար Նալբանդյանը, ի նշանավորումն հայ-կորեական հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ներդրման` Լի Քյու-Հենին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով: