8 փետրվարի 2010 - 17:57 AMT
ՏՏ ոլորտի արտադրանքի արտահանումը Հայաստանում 2009 թվականին կազմել է շուրջ 72 մլն դոլար


ՏՏ ոլորտի ապրանքն ու ծառայությունները 2009թ. կազմել են շուրջ 72 մլն դոլար: Նման տվյալներ են ներկայացվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում. ծրագրային ապահովում եւ ծառայություններ» հետազոտության մեջ: Տարբեր ծավալներով արտադրանքի արտահանմամբ է զբաղվում ընկերությունների 55 տոկոսը: Ըստ զեկույցի, փորձագիտությունն իրականացվում է աշխարհի շուրջ 20 երկրներում, ընդ որում արտահանման 60 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին ու Կանադային, 24 տոկոսը` Եվրոպայի երկրներին եւ եւս 22 տոկոսը` Ռուսաստանին ու ԱՊՀ-ին:

Ոլորտի հայկական ընկերությունները նախկինի պես ետ են մնում արտերկրի ընկերություններից: Այնուամենայնիվ, փորձագետները համարում են, որ տեղական ընկերություններին կհաջողվի հասնել միջազգային ընկերությունների մակարդակին եւ նույնիսկ առաջ անցնել նրանցից արդյունավետությամբ, եթե առկա միտումները պահպանվեն նաեւ առաջիկայում:

Ըստ զեկույցի, վերջին տասնամյակում Հայաստանն ամենամյա կայուն 27-տոկոսանոց աճ է ապահովում ծրագրային ապահովման եւ ծառայությունների ոլորտում, իսկ 2009թ. ՏՏ-ն կազմել է ՀՀ ՀՆԱ-ի 1,1 տոկոսը, ինչը համեմատելի է Հնդկաստանի (1,4 տոկոս) եւ Գերմանիայի (1,3) ցուցանիշների հետ: