Փետրվարի 8-ին Ստամբուլում սկսվեց Թուրքիայում հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական 12-րդ նիստը: Դատարանի դահլիճում են գտնվել մեղադրյալներ Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը, Յասին Հայալը, ինչպես նաեւ մի շարք այլ մեղադրյալներ, որոնք երկիրը չլքելու մասին ստորագրությամբ ազատ են արձակվել:
Դատական նիստին ներկա կգտնվեն նաեւ Դինքի ընտանիքի անդամները եւ Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչները, հաղորդում է CNN-turk-ը: