15 փետրվարի 2010 - 21:12 AMT
Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար


Ռուսաստանի Անվտանգության խորհրդում գտնում են, որ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական միջոցները դեռեւս չեն սպառվել: Իրանին ուղղված ռազմական հարվածը մեծ սխալ կլիներ: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է լուծել միայն դիվանագիտական միջոցներով»,- հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Նազարովը:

«Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կպայթեցնի իրավիճակը, ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար, այդ թվում` Ռուսաստանի, որը Իրանի հարեւանն է»,- ընդգծել է Վլադիմիր Նազարովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: