16 փետրվարի 2010 - 12:41 AMT
Արթուր Աբրահամ. Դիրելն անհարմար մրցակից է, սակայն ես անպայման ցանկանում եմ ռինգը թողնել որպես հաղթող


<b>Արթուր Աբրահամն</b> (Գերմանիա) ու նրա մարզիչ Ուլի Վեգները գտնվում են Փալ Սփրինգսի մերձակայքում գտնվող ճամբարում: Աբրահամը, որն առաջատարն է ,Super Six World Boxing Classic» մրցաշարում առաջին շրջանից հետո, ռինգ դուրս կգա մարտի 6-ին Ամերիկայում` ամերիկացի Անդրե Դիրելի դեմ:

Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, արդեն փետրվարի 12-ին Աբրահամը վերսկսեց զուգամարզումները: Աբրահամն արդեն դիտել է մի քանի մենամարտ Դիրրելի մասնակցությամբ, այդ թվում նրա վերջին մենամարտը բրիտանացի Կառլ Ֆրոչի դեմ: «Դիրելն անհարմար մրցակից է, սակայն ես անպայման ցանկանում եմ ռինգը թողնել որպես հաղթող»,-ասել է Աբրահամը Ruslife.eu կայքէջին:

Բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները հայտարարել է, որ իրենք դեռեւս շատ աշխատանք ունեն: «Սակայն ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես է ընթանում մեր աշխատանքը: Արթուրը կոշտ սփարինգներ է անցկացնում: Նախապատրաստման այդ փուլը հիմնականը կլինի մենամարտին պատրաստվելիս: Եթե ամեն ինչ նույնքան լավ ընթանա, ապա ես կասկած չունեմ, թե ով կհաղթի մարտի 6-ի մենամարտում»,-ասել է Վեգները: