Մոսկվայում շարունակվում է Aeroflot Open շախմատային մրցաշարը: Այն մեկնարկել էր փետրվարի 9-ին եւ կավարտվի փետրվարի 17-ին:
Փետրվարի 15-ին տեղի են ունեցել 7-դ տուրի պարտիաները: A1 մրցաշարում հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաները ավարտվել են հետեւյալ կերպ, եւ զբաղեցնում են հետեւյալ տեղերը.
Գաբրիել Սարգսյան - Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան) 0.5:0.5 (18-դ տեղ)
Արման Փաշիկյան - Յան Նեպոմնիաշչի (Ռուսաստան) 0:1 (23-դ տեղ)
Հրանտ Մելքումյան - Լելա Ջավախիշվիլի (Վրաստան) 1:0 (50-դ տեղ)
Զավեն Անդրիասյան - Յֆան Հոու (Չինաստան) 0.5:0.5 (43-դ տեղ)
A2 մրցաշար
Տիգրան Քոթանջյան - Սերգեյ Պավլով (Ռուսաստան) 0:1 (19-դ տեղ)
Դավիթ Պետրոսյան - Սոխիբ Ջուրաեւ (Տաջիկստան) 1:0 (23-դ տեղ)