16 փետրվարի 2010 - 16:00 AMT
Հայաստանը Մինսկում մասնակցել է Գրքի 17-րդ միջազգային ցուցահանդեսին


Փետրվարի 10-14-ը կայացել է Մինսկի գրքի 17-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի, Արցախի, նաեւ անվանի հայերի մասին պատմող Հայաստանում եւ արտերկրում հրատարակված գրքեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախյան հիմնախնդրի, Սումգայիթյան ողբերգության եւ Խոջալուի դեպքերի մասին իրական փաստերի ցուցադրմանը եւ տարածմանը:

Մասնակից շուրջ երեք տասնյակ երկրների թվում ԱՊՀ մասնակից պետություններից ներկայացված էին նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը եւ Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Ֆրանսիան։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, այցելելով հայկական տաղավար, փոխանցել է բելառուսական կողմի երախտիքը հրավերը ընդունելու եւ արդեն չորրորդ տարին անընդմեջ ցուցահանդեսին մասնակցելու համար: