Փետրվարի 16-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊԼՀ ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ <b>Դավիթ Ֆահրադյանի</b> պատվին, որի ռեկորդը` զուգափայտի վրա 350 պտույտ` 10 րոպեի ընթացքում, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի գրանցման հավաստագիրը հանձնեց ՀՀ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը` ԵՊԼՀ-ում կազմակերպված հանդիպման ժամանակ: Հավաստագրի հետ միասին նրան շնորհվել է նաեւ օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի անվան շքանշան: «Մեծ պատիվ է մեր երկրի համար այն, որ մեր մարզիկը հասել է այդպիսի արդյունքների: Դա ոչ միայն Դավիթի, այլեւ բոլորիս հաղթանակն է», - ասել է Ծառուկյանը: