16 փետրվարի 2010 - 19:31 AMT
Բեկոր Փափազյան. Ավիատոմսերի գների անկումը 10 տոկոսով կարող է նպաստել զբոսաշրջության աճին Հայաստանում


«Ավիատոմսերի գների նվազումը գոնե 10 տոկոսով կարող է նպաստել զբոսաշրջության աճին Հայաստանում, ինչպես դրան մի ժամանակ նպաստեց Ավստրիայից ու Ֆրանսիայից դեպի Հայաստան չվերթերի քանակի ավելացումը»,-փետրվարի 16-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն <b>Բեկոր Փափազյանը</b>:

Ըստ նրա, Հայաստանում պետք է հետազոտություններ անցկացվեն, որոնք ցույց կտան` արդյոք արհեստականորեն են ձեւավորվել ավիտոմսերի գները եւ կարելի է արդյոք նրանց վաճառքի ծավալների ավելացման շնորհիվ նվազեցնել գները:

Նա ընդգծել է, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) դժգոհ է Հայաստանում գործող զբոսաշրջության ենթակառուցվածքներից: Սակայն առաջին հերթին մենք պետք է ճիշտ մարքեթինգով եւ նոր արտադրանքի շնորհիվ նոր զբոսաշրջիկների գրավել եւ հետո միայն զբաղվել ենթակառուցվածքների բարելավմամբ»,-ասել է Բեկոր Փափազյանը: