Փետրվարի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Միջոցառման մասնակիցները՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախյան կառույցի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ եւ հարազատներ, խոնարհվելով վաղամեռիկ կուսակցական ու քաղաքական գործչի անմոռաց հիշատակի առջեւ, ծաղիկներ դրեցին նրա շիրմաքարին։