16 փետրվարի 2010 - 20:17 AMT
Մովսես Հակոբյան. «Երկրապահ» կամավորականները գիտեն, թե ինչպես է պետք հաղթել թշնամուն»


«Ես մեծ նշանակություն եմ տալիս «Երկրապահ» կամավորական միության բոլոր անդամների համախմբվածությանը, քանի որ այսօր Ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է», - «Երկրապահ» կամավորական միության 8-րդ համագումարում ասել է ԼՂՀ պաշտպանական բանակի գլխավոր հրամանատար Մովսես Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերի համաձայն, «Երկրապահի» անդամների համախմբվածությունը շատ կարեւոր է, քանի որ նրանք անցել են ղարաբաղյան պատերազամի ճանապարհը եւ գիտեն, թե ինչպես պետք է հաղթել թշնամուն: «Երկրապահի» դերը նոր հասունացող սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում մեծ պետք է լինի», - ասել է Հակոբյանը: