17 փետրվարի 2010 - 14:03 AMT
Եվրո-2012 B խմբի օրացուցային պլանը հայտնի կդառնա մարտի 16-ին


Ինչպես հաղորդում է <b>Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի</b> պաշտոնական կայքէջը, մարտի 15-ին եւ 16-ին Մոսկվայում տեղի կունենա 2012 Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի մասնակից հավաքականների պատվիրակությունների հանդիպումը: Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ ազգային հավաքականների բաժնի պետ Էդգար Մանուկյանը:

Փետրվարի 7-ին Վարշավայում տեղի ունեցավ 2012 Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվեց B խմբում, որտեղ նրա հակառակորդները կլինեն Ռուսաստանը, Սլովակիան, Մակեդոնիան եւ Անդորրան: