19 դեկտեմբերի 2001 - 22:31 AMT
ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵԼՈՒ ՋԱՎԱԽՔՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանում նույնպես անհագստացած են Ջավախքում թուրք-մեսխեթների վերաբնակեցման հնարավորությամբ, քանի որ այդ շրջանում վաղուց ի վեր բնակվում են Վրաստանի քաղաքացի - հայեր: Նման հայտարարությամբ երեքշաբթի Վրաստանի խորհդարանի նիստում հանդես է եկել պատգամավոր Գուրամ Շարաձեն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Շարաձեն առաջ է քաշել Եվրախորհրդում Վրաստանի դեսպան Լանա Գոգոբերիձեին Ստրասբուրգից հետ կանչելու հարցը, քանի որ 1998 թ-ին նա, լինելով Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովում Վրաստանի պատվիրակության ղեկավար, ստորագրել է թուրք-մեսխեթների` Վրաստան վերադառձնելու ժամկետների վերաբերյալ պարտավորություն` «չտեղեկացնելով այդ մասին երկրի խորհրդարանը»: Խորհրդարանականի խոսքերով, ըստ այդ պարտավորության Վրաստանի իշխանությունները երեք տարի հետո պետք է սկսեն` 1944 թ-ին ստալինյան ռեժիմի կողմից Սամցխե-Ջավախքից Միջին Ասիա եւ Ղազախստան արտաքսված տասնյակ հազարավոր թուրք-մեսխեթների փուլային վերաբնակեցման գործընթացը: Մեկնաբանելով այդ ելույթը, վրացական խորհդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը չունի թուրք-մեսխեթների զանգվածային վերաբնակեցման հնարավորություն: Բուրջանաձեի խոսքերով, թուրք-մեսխեթների վերաբնակեցումը Ջավախքում կարող է հանգեցնել էթնիկ հակամարտության: Բուրջանաձեն հայտարարել է, որ նույնիսկ եթե ԵԽ-ն պնդի Ջավախքում տասնյակ հազարավոր մարդկանց վերաբնակեցման պահանջը, սպառնալով դադարեցնել Վրաստանի անդամակցությունը այդ կազմակերպությունում, միաեւնույն է, երկրի շահերը ավելի բարձր են: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: