17 փետրվարի 2010 - 15:32 AMT
Երեւանում տեղի ունեցավ կրթության եւ գործարարության համագործակցության մասին ձեռնարկի շնորհանդեսը


Երեւանում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում գործատուների ներգրավման ուղիները» ձեռնարկի շնորհանդեսը, որն անցկացվում էր Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի«Հմտություններն աշխատանքում» ծրագրերի շրջանակում:

«Հմտություններն աշխատանքում» ծրագիրը կոչված է զարգացնելու միջնակարգ մասնագիտական կրթությունը Հայաստանում եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի 19 երկրներում, այն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

«Կրթության եւ ուսուցման ոլորտում գործատուների ներգրավման ուղիները» ձեռնարկը նախատեսված է քոլեջների եւ միջնակարգ մասնագիտական հիմնարկների ու գործատուների տնօրենների միջեւ կապն ամրապնդելու համար:

Շնորհանդեսի ընթացքում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի բիզնես ծրագրի բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը նշել է. «Գործատուների եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների հարաբերությունները լավագույն դեպքում զարգանում են ուսանողների պրակտիկայի ընթացքում, սակայն շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս համագործակցությունը կարող է ավելի լայն շրջանակներ ունենալ, ինչը երկկողմանի օգտակար բնույթ կարող է կրել եւ նշանակալի դեր խաղալ երկրի զարգացման գործում»: Շնորհանդեսին մասնակցում էին գործատուներ եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի փորձագետներ, նաեւ Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը` Վիկի Թիփթոնը: