Եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանն աշխատում է երեք հարության վրա` օրենքների, կանոնների ու նորմերի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, քաղաքական համագործակցություն ԵՄ-ի կառույցների հետ եւ հանրային համագործակցություն, որն իրականացվում է հասարակական կազմակերպությունների միջոցով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: «Առաջին ոլորտում մեր կառավարությունն բավականին ակտիվ է աշխատում եւ զգալի հաջողություն է գրանցել, իսկ քաղաքական համագործակցությունը ԵՄ կառույցների հետ, ես գտնում եմ, որ նոր դարաշրջան կբացի Հայաստան-ԵՄ հարաբերություններում»,-նշել է Ենգիբարյանը:
Ընդ որում, անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան-ԵՄ հարաբերություններին` Վ.Ենգիբարյանը նշել է, որ հաճախ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հակադրվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: «Մենք պետք է հստակեցնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրամիության հետ եւ հասկանանք, թե որ ոլորտում ենք համագործակցում: Հայաստան-եՄ հարաբերությունները չպետք է հակադրվեն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին»,-ասել է Ենգիբարյանը: