Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փակուղի է մտել եւ տեսանելի են գործընթացը սառեցնելու փորձերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, «ֆուտբոլային դիվանագիտությունը» ակնկալվող արդյունքներ չի բերում եւ որքան էլ բացառվի հայ-թուրքական մերձեցման կապը ղարաբաղյան կարգավորման հետ, այնուամենյանիվ, այդ կապն, ըստ Մեհրաբյանի, ակնհայտ է: «Հայաստանը կարող է շատ բան կորցնել այդ գործընթացից»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ Երեւանի ու Անկարայի փոխադարձ վիրավորանքները դուրս են գալիս քաղաքավարության շրջանակներից: