10 փետրվարի 2010 - 15:56 AMT
Orange Armenia-ն ստացավ հավելյալ ռադիոհաճախականություններ


Orange Armenia բջջային օպերատորը ստացել է հավելյալ ռադիոհաճախականություններ` երկրում գործող բազային կայանների միջեւ կապի որակը բարելավելու համար: Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մամլո ժառայությունից PanARMENIAN.Net-ին հաղորդել են, որ այդ որոշումն ընդունվել է այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում:

Հայտը բավարարվել է մասնակիորեն` Երեւանի տարածքում եւ մինչեւ Արագածոտնի մարզ արբանյակային հեռուստատեսության աշխատանքների խափանումներից խուսափելու համար:

OrangeArmenia-նՖրանս Տելեկոմ խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող արտոնագիր ստացել է 2008 թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009 թ. նոյեմբերի 5-ից: