10 փետրվարի 2010 - 16:29 AMT
2009-ին Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 30,6%-ով


2009 թվականին Հայաստանի բանկային համակարգով կատարված <b>դրամական փոխանցումների</b> ծավալը կրճատվել է 30,6%-ով` համեմատած 2008-ի նույն շրջանի հետ եւ կազմել $1575,7 մլն: Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկագրում, փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` $950 մլն, ինչը 35%-ով քիչ է 2008 թվականի ցուցանիշից:

Դրա հետ մեկտեղ 2009-ին Հայաստանից բանկային համակարգով արտասահման է փոխանցվել $752,4 մլն, ինչը 33%-ով քիչ է 2008 թվականի ցուցանիշից: