10 փետրվարի 2010 - 18:13 AMT
Հայաստանի վարչապետն եւ ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկեցին համագործակցության հեռանկարները


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանն ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության վիճակը եւ զարգացման հեռանկարները կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում:

Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: