18 փետրվարի 2010 - 11:06 AMT
Ավարտվեց «Աերոֆլոտ օփեն» շախմատի մրցաշարը


Փետրվարի 17-ին Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ օփեն» շախմատի մրցաշարը: A1 մրցաշարում բոլոր 4 հայ շախմատիստներն էլ ոչ ոքի են խաղացել: Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը, Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը 5 միավորներով զբաղցենում են 31 եւ 32-րդ տեղը: Զավեն Անդրիասյանը 4 միավորով 62-րդ տեղում է: Մրցաշարի հաղթող է դարձել վիետնամցի գրոսմայստեր Լիմ Լի Կուանգը 7 միավորով:

A2 մրցաշարում Տիգրան Քոթանջյանը 5 միավոր է հավաքել եւ ավարտել է րր ելույթները «Աերոֆլոտ օփեն»-ում 25-րդ տեղում: Իսկ Դավիթ Պետրոսյանը 4 միավորով 44-րդ տեղում է: A2 մրցաշարում հաղթել է ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոժնին 6,5 միավորով:

Վերջին 9-րդ տուրում շախմատիստները խաղացին հետեւյալ կերպ.

A1 մրցաշար`

Գաբրիել Սարգսյան-Արտյոմ Տիմոֆեեւ (Ռուսաստան) 0,5:0,5
Արման Փաշիկյան-Իվան Լոպես Սալգադո (Իսպանիա) 0,5:0,5
Հրանտ Մելքումյան-Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) 0,5:0,5
Զավեն Անդրիասյան-Լիկա Լենիչ (Սլովենիա) 0,5:0,5:

A 2 մրցաշար`

Տիգրան Քոթանջյան-Էմրե Իմ Կան (Թուրքիա) 0,5:0,5
Դավիթ Պետրոսյան-Եկատերինա Կովալեվսկայա (Ռուսաստան) 0:1