Փորձագետները ՀՀ կառավարությանն են ներկայացնելու բարեփոխումներում ի հայտ եկած թերությունների եւ առաջարկությունենրի փաթեթը փետրվարի 18-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի <b>«Հարավային Կովկասում ընդդեմ գենդերային բռնության»</b> ծրագրի շրջանակներում անցկացվող գենդերային բռնությանը վերաբերող ՀՀ օրենսդրության փորձագիտական արդյունքները պարունակող փաստաթղթի շնորհանդեսը: Փորձագիտության նպատակն էր բացահայտել, թե Հայաստանի օրենքներն արդյոք համապատասխանո՞ւմ են միջազգային փաստաթղթերին, իրավական նորմերին եւ պատրաստել համապատասխան բարեփոխումների փաթեթ:
«Այսօր գենդերային բռնությունը լուրջ հանցագործություն է, որը խանգարում է երկրի զարգացմանը, հենց այդ պատճառով կարեւոր է դրա կանխումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ գործում են պատշաճ իրավական շրջանակները, դժվար կլինի իրականացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,-իր ողջույնի խոսքում ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Հայաստանում փորձագիտությունը անց են կացրել ազգային ու միջազգային փորձագետները, որոնք պարզաբանեցին, որ Հայաստանի օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային նորմերին: «Սակայն օրենսդրության մեջ բացթողումներ կան, որոնց շտկման վրա մենք աշխատեցինք: Սակայն նման բացթողում է նաեւ այն, որ տնային բռնությունը Հայաստանում դեռեւս քրեականացված չէ, այստեղ փոխհատուցում չի տրվում տնային բռնության եւ այն սխալների համար, որոնք տնային բռնության պատճառ են դարձել»,-ասել է փորձագիտական խմբի համակարգող Աննա Աղաբաբյանը:
Բարեփոխման համար անհրաժեշտ առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը: