19 փետրվարի 2010 - 11:06 AMT
ՎՏԲ բանկը դարձել է համառուսաստանյան «Ոսկե կայքէջ» ինտերնետ մրցույցի դափնեկիրը


ՎՏԲ բանկը դարձել է համառուսաստանյան «Ոսկե կայքէջ» ինտերնետ մրցույցի դափնեկիրը «Բանկեր եւ ֆինանսներ» անվանակարգում եւ «1-C բիտրիկսի լավագույն կայքէջ» անվանակարգում: Այդ մասին ասվում է ՎՏԲ բանկի (Հայաստան) PanARMENIAN.Net-ի ստացած մամլո հաղորդագրության մեջ:

ՎՏԲ բանկն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Հաղթանակը երկու անվանակարգերում վկայում է այն մասին, որ Բանկը հետեւում է ինտերնետ ռեսուրսների զարգացման ժամանակակից միտումներին եւ ընդգծում է նորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ձեռք բերված բարձր նվաճումները: