Թուրքիան մեր դաշնակիցն է եւ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում համաշխարհային ու տարածաշրջանային խնդիրների ուղիների որոնման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամս Բերնսը Անկարայում:
Թուրքիայում Բերնսը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուի, բանակի գեներալ Ասլան Գյուների եւ ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուին:
«Հանդիպումների ընթացքում մենք քննարկեցինք Իրանի միջուկային ծրագրի, Իրաքում ու Աֆղանստանում ամերիկա-թուրքական համագործակցության, արաբա-իսրայելյան հաշտեցման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի գործունեության եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացին ԱՄՆ-ի աջակցության խնդիրները, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Բերնսի այցը կոչված է արագացնելու Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում, գտնում է CNN-Turk-ը:
Անկարայից հետո Ուիլյամ Բերնսը կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի հանրապետության ղեկավարությանը: