19 փետրվարի 2010 - 16:40 AMT
Երեւանում բախումներ են տեղի ունեցել ՀԱԿ-ի բողոքի ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ


ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ակցիայի մասնակիցները, շուրջ 60-40 մարդ, Աբովյան-Սայաթ Նովա փողոցների հատման վայրում չեն ենթարկվել ոստիկանությանը եւ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, ուղղվելու համար դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանները դիմել են ուժի, դրան հետեւել է բախումը, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Վլադիմիր Կարապետյանը:

Այս պահի դրությամբ ցույցի մասնակիցները նստել են ասֆալտին եւ վանկարկում են` «Ազատություն»: Բախման վայր են ժամանել «կարմիր բերետավորների» ստորաբաժանումները: