Հայ-թուրքական հարաբերություններում Անկարան պետք է մեկ քայլ առաջ անցնի Երեւանից: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը, այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ամերիկացի նախկին կոնգրեսմեն, ԱՄՆ-ում Թուրքիայի աջակցության խմբի նախկին նախագահ Ռոբերտ Վեկսլերը: Նա մեծ նշանակություն է տվել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարության քայլերին, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ռոբերտ Վեկսլերը կոչ է արել Կոնգրեսին եւ վարչակազմին` շտապողականություն չցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ավելացնելով, որ Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը Կոնգրեսում ոչ միայն չի օգնի, այլեւ կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: