20 փետրվարի 2010 - 11:33 AMT
Արփինե Կալինինա. Հայ կոմպոզիտորական դպրոցը փակուղում է հայտնվել


«Հայ կոմպոզիտորական դպրոցը փակուղում է հայտնվել, քանի որ երիտասարդ կոմպոզիտորները հնարավորություն չունեն լսելու իրենց ստեղծագործությունների կատարոմը, եթե հաջողվի միայն կամերային ստեղծագործությունները»,-լրագրողներին է ասել «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավար <b>Արփինե Կալինինան</b>:

Ըստ նրա, համերգների կազմակերպման ժամանակ խնդիրներ են առաջանում արդեն դահլիճի որոնման ժամանակ: «Երբեմն մեզ այդ հարցում սատարում է մշակույթի նախարարությունը, սակայն, հիմնականում մենք ստիպված ենք ինքնուրույն լուծել նման խնդիրները: Իսկ չէ որ Էստոնիայում, որը մի փոքր է գերազանցում Հայաստանն իր տարածքով, կոնսերվատորիայի ուսանողները տարեկան 4 համերգ են տալիս, իսկ մեզ մոտ տարեկան մեկ համերգը մեծ հաջողություն է համարվում»:

«Երիտասարդ տաղանդները չեն գնահատվում, քանի դեռ ստեղծագործում են Հայաստանում: Սակայն հենց որ նրանք արտերկիր են մեկնում, նրանց սկսում են մեծարել հայրենիքում: Եվ մենք հիացմունքով ենք ընդունում օտար երկրների դրոշի ներքո հանդես եկող հայերին»»-ասել է ջութակահար Լուսինե Հարությունյանը: