Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եռօրյա այցով Լիբանանում գտնվելով, հանդիպել է Մեծի տան Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:
Այցի շրջանակներում Գ. Պետրոսյանը հանդիպել է Լիբանանում հայ ավանդական երեք կուսակցությունների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: