22 փետրվարի 2010 - 20:09 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են խորացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող խնդիրներ: Կարեւորվել է համագործակցության խորացումը Հայաստանի եւ Ռուսասստանի անվտանգության խորհուրդների միջեւ, ինչպես նաեւ` համագործակցության ակտիվացումը ՀԱՊԿ շրջանակում, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: