Իրադրությունը տարածաշրջանում փոխվում է, ստատուս-քվոն չի կարող հավերժ շարունակվել: Ես մեծ հույս ունեմ, որ այն ազդակը, որն անցյալ տարի նշմարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, կոնկրետ արդյունքների կհանգեցնի: Համենայնդեպս, մենք կնպաստենք դրան: Այդ մասին Բաքվում հայտնեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Եվրամիության արտաքին գործերի նախարարների Խորհուրդը երեքշաբթի օրը 2010 թվականի մարտի 1 - օգոստոսի 31-ը երկարացրեց հետխորհրդային որոշ երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցիչների մանդատները: Երկարացվել են նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի իրավասությունները: