26 փետրվարի 2010 - 19:38 AMT
Այս պահի դրությամբ չի կարելի խոսել Հայաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին


«Հայաստանում տնտեսական ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ դրամական փոխանցումներն արտերկրից հասնեն այն ծավալին, որը կար մինչ ճգնաժամը»,-ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի, ՀՀ ղեկավարությունը ճգնաժամի հաղթահարման հույսերը կապում է 2 գործոնի հետ` միջազգային շուկայում պղնձի սակագնի բարձրացման եւ արտերկրից դրամական փոխանցումների հոսքի ավելացման հետ: «Քանի որ տվյալ պահին չկա ոչ մեկը, ոչ մյուսը, Հայաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա: