26 փետրվարի 2010 - 21:26 AMT
«Խիմկի» ֆուտբոլային ակումբը 1:2 հաշվով պարտություն կրեց «Սկա-Էներգիայից»


Փետրվարի 25-ին «Խիմկի» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ ծագումով հայ ֆուտբոլիստ Արսեն Հովհաննիսյանը, Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Խաբարովսկի «Սկա-Էներգիայի» հետ:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, երկու ֆուտբոլիստներն էլ «Խիմկիի» հիմնական կազմում են խաղացել: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ «Սկա-Էներգիայի»:

Այդ հավաքի ամփոփիչ հանդիպումը «Խիմկին» կանցկացնի մարտի 2-ին «Ռոստովի» հետ: