11 դեկտեմբերի 2001 - 22:04 AMT
ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ 17 ՇՐՋԱՆՆԵՐԸ «ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՊԵՏՔ Է ՀՌՉԱԿՎԵՆ»
Բաքվի քաղաքագետ Ռովշար Նովրուզօղլու տեղեկություններով, ուսումնասիրելով Ադրբեջանի հարավային տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը` Իրանի խորհրդարանը եկել է եզրակացության, որ «Ադրբեջանի 17 շրջաններ Իրանի տարածք պետք է հռչակվեն»: Այս ամենին նախորդել էր Ադրբեջանի հարավում խորհրդարանական խմբակցություններից մեկի կողմից կազմակերպված ստորագրահավաքը: Նախորդ տարվա մարտի 16-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Իրանամեդ տեղական կուսակցությունների ներկայացուցիչները հավաքել էին պրոիրանական հայացքներ ունեցող 110 հազար քաղաքացիների ստորագրություններ: Ստորագրություններով եւ անձնագրերի սերիաներով հաստատված ցուցակներում այն բնակիչների անուններն էին, որոնք ապրում են Լերիկայում, Աստարայում, Լենկորանում, Ջալիլաբադում, Իմիշլիում, Ջուլֆիում, Շահբուզիում եւ Օրդուբադում : Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: