7 դեկտեմբերի 2001 - 23:04 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՐԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդի անդամի մանդատից զրկելու հեռանկարի մասին Բաքվում արդեն ընկալվում է որպես անխուսափելի իրողություն: «Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Ադրբեջանի անդամությունը այդ եվրոպական կառույցին դադարեցնելու մասին հարցը, ըստ երեւույթին, կլուծվի արդեն ԵԽ հունվարյան նիստի ընթացքում: Թվարկելով պատժամիջոցների հնարավոր պատճառները` թերթը գրում է որոշ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների «ոչ հայրենասիրական» վարքագծի մասին, որոնք աղբը տնից դուրս են հանում: Սակայն, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում ադրբեջանական պատվիրակության անդամ Ղուլամհուսեյն Ալիեւը այլ կերպ է մտածում: Նա հակված է ստեղծված իրավիճակում մեղադրել Ադրբեջանի կառավարությունը, որը Եվրոպայի Խորհրդի առաջադրած պահանջները կատարելու ու քաղբանտարկյալներին ազատելու փոխարեն փորձում է ժխտել դրանց գոյության փաստը: Պատգամավորը նշում է, որ դա կառավարության կողմից եվրոպացիների առաջադրած միակ չկատարված պահանջը չէ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: