Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու: Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսի մամլո ծառայությունից հայտնում են, որ այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել այն ժամանակ, երբ Կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ծոցի երկրներ: Դուբայում եւ Աբու Դաբիում Նորին սրբությունը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների, Աբու Դաբիում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանների հետ: Արամ Ա-ի եւ ԱՄԷ-ի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եկեղեցու կառուցման համար հայկական համայնքին 3000 քառ/կմ հողատարածք հատկացնելու մասին: