7 դեկտեմբերի 2001 - 23:06 AMT
ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ԿԻՆՈՆԿԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՕՍԿԱՐԻ»
Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոժապավենը ներկայացվել է ամերիկայն կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Այսօր կայացած մամալո ասուլիսում ֆիլմի հեղինակը հայտարարել է, որ հույս ունի, թե նրա կինոնկարը կընդգրկվի եզրափակիչ փուլում, ուր հասնում են ներկայացված աշխատանքներից միայն հինգը: Հայտնի է, որ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար մրցանակին ներկայացվել են գրեթե 80 երկրների կինոռեժիսորների աշխատանքներ: Դրանց թվում են երեք ԱՊՀ պետություններ` Հայաստանը, Վրաստանն ու ՈՒղբեկստանը: Ընտրության արարողությունը կկայանա փետրվարի 12-ին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: