ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար քաղաքական պայքարը հանգեցվում է պարզ թվաբանական հաշվարկի. ինչն է ավելի կարեւոր. Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու հետեւանքով վնասներ, թե 1,5 մլն զոհերի հիշատակի հարգանք: Այդ մասին գրում է The Times-ի մեկնաբան Թոնի Հելպինը: «Թուրքիան շատ հաղթաթղթեր ունի, նա միակ մահմեդական երկիրն է, որը մտնում է ՆԱՏՕ-ի մեջ, նրա տարծքում գտնվում է ԱՄՆ կարեւոր օդային բազան, նա մասնակցում է ԱՄՆ առանցքային պաշտպանական հետազոտություններին»,- գրում է թերթը: Հետաքրքական է, որ Ռուսաստանի հետ, որը միշտ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան այժմ ջերմ հարաբերություններ ունի: Հեղինակի կարծիքով պատճառն այն է, որ Ռուսաստանը Թուրքիա ներմուծվող գազի միակ մատակարարն է, եւ Անկարան պրագմատիկ է վարվում:
Հայաստանը հավակնություններ չունի Թուրքիայի արեւելքում գտնվող հողերի հանդեպ, որոնք մի ժամանակ Հայաստանի արեւմուտքն են եղել, ընդգծում է հեղինակը: Ջարդերից փրկված մարդկանց եւ նրանց սերուդների համար ամենաթանկ փոխհատուցումը կլիներ Թուրքիայի կողմից նրանց տանջանքների ճանաչումը եւ պաշտոնական ներողությունները, կարծում է նա: