ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը պայքարելու է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի արգելափակման համար: Պետքարտուղարի խոսքով, ամերիկյան վարչակազմը կգործադրի բոլոր ջանքերը Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունումը կանխելու համար, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:
Նույնպիսի ընթացակարգ է նախատեսված նաեւ ԱՄՆ Սենատում: