6 մարտի 2010 - 17:50 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 3G ռոումինգից կարող են օգտվել 48 երկրի 60 օպերատորի միջոցով

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 3G ռոումինգից կարող են օգտվել 48 երկրի 60 օպերատորի միջոցով (3G հեռախոսի դեպքում), ինչպես նաեւ ընկերությունը պայմանագրեր է կնքել 111 GPRS ռոումինգ գործընկերների հետ 70 երկրներում եւ 79 CAMEL ռոումինգ գործընկերների հետ 51 երկրում:

«Հայկական առանձնահատկությամբ` միջազգային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, միջազգային ռոումինգը դարձրել է իր գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները բջջային կապից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս` ամբողջ աշխարհում: Ընկերությունն օրեցօր ընդլայնում է ձայնային եւ տվյալների փոխանցման ռոումինգի սահմաններն իր հետվճարային եւ կանխավճարային բաժանորդների համար` ձեռք բերելով միջազգային ռոումինգի նոր գործընկերներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է բոլոր աշխարհամասերի օպերատորների հետ` ամենուրեք կապ ապահովելով բոլորի համար»,- արձանագրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ օրվանից, ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես ընդլայնել է այն երկրների աշխարհագրությունը, որտեղ իր բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից` շուրջ 183 երկիր, որտեղ գործում են 402 ռոումինգ գործընկեր (ՄՏՍ խմբի ռոումինգ գործընկերներն այս ցանկում ընդգրկված չեն:): Բացի այդ` ընկերությունն ունի CAMEL ռոումինգի 79 գործընկեր 51 երկրում եւ GPRS ռոումինգի 111 գործընկեր` 70 երկրում: Աշխարհի շատ երկրներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները ռոումինգ ծառայությունից կարող են օգտվել ավելի քան մեկ բջջային օպերատորի ցանցում: ՄՏՍ ընկերությանը լիարժեք ինտեգրվելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն կունենան ռոումինգից օգտվել նաեւ ՄՏՍ-ի ռոումինգ գործընկերների ցանցերում: