5 դեկտեմբերի 2001 - 22:20 AMT
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՔՆՈԼԵՆԲԵՐԳՆ ՈՒ ՓԱԼՈՈՒՆԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԿՈՉՈՎ` ՆԵՐԳՈՐԾԵԼ ԹՈՒՐՔԻՔՅԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ամերիկյան կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Քոլենբերգն ու Ֆրենկ Փալոունը դիմել են պետական քարտուղար Քոյին Փաուելին նամակով, որում կոչ են անում առաջիկայում Անկարա կատարելիք այցի ընթացքում ներգործել Թուրքիայի ղեկավարության վրա Հայաստանի շրջափակումը վերացնելու նպատակով: Նամակում մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան համապատասխան արձագանք չի ցուցաբերել հայերի կողմից դրսեվորված բարի կամքին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հարցում»: Մեկնաբանելով կոնգրեսականների դիմումը պետքարտուղարին` Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ջոն Ջամյանը համաձայնվել է, որ «Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Թուրքիային վարկեր տրամադրելը եւ նրա մուտքը Եվրախորհուրդ պետք է պայմանավորվեն Հայաստանի շրջափակման վերացմամաբ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ եւ Հայոց ցեղասպանության հարցի վերջնական լուծմամբ»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: