
Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իրանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Թեհրանում` մարտի 12-ին եւ 14-ին:
Ինչպես ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հրավիրել է հավաքական հետեւյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահներ
Գարեգին Մարկոսյան («Փյունիկ») Գեւորգ Հարությունյան («Փյունիկ»)
Պաշտպաններ
Հակոբ Լոռեցյան («Բանանց») Հարություն Օհանյան («Փյունիկ») Դավիթ Զաքարյան («Փյունիկ») Շիրակ Գեւորգյան («Փյունիկ») Աշոտ Ավագյան («Փյունիկ») Արամ Շահնազարյան («Փյունիկ») Դավիթ Լեւոնյան («Փյունիկ»)
Կիսապաշտպաններ
Ազատ Զաքարյան («Միկա») Գոռ Մալաքյան («Փյունիկ») Վասպուրակ Մինասյան («Փյունիկ») Վուլեն Այվազյան («Փյունիկ») Համլետ Ասոյան («Փյունիկ») Ղուկաս Պողոսյան («Փյունիկ») Արարատ Եգանյան («Փյունիկ») Աղվան Պապիկյան («ԼԿՍ Լոձ», Լեհաստան)
Հարձակվողներ
Վարդան Բակալյան («Փյունիկ») Արսեն Փիլոյան («Փյունիկ») Վաչիկ Գրիգորյան («Իմպուլս»):